Երեւանի մամուլի ակումբ, ԵՄԱ

Երեւանի մամուլի ակումբը հիմնադրվել է 1995 թվականին` դառնալով լրագրողների առաջին մասնագիտական միավորումը հետկոմունիստական Հայաստանում, որը միավորում է լրագրողների, հրատարակիչների, ԶԼՄ-ների ղեկավարների եւ փորձագետների` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական հայացքներից:

ԵՄԱ հիմնական նպատակն է` աջակցել ազատ, անկախ եւ որակյալ ԶԼՄ-ների զարգացմանը` նպաստելով Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին:

ԵՄԱ հիմնական խնդիրներն են` պաշտպանել լրագրողների խոսքի ազատության իրավունքը եւ տեղեկատվության մատչելիությունը, նպաստել ԶԼՄ-ների օրենսդրական, տնտեսական բազայի կատարելագործմանը, աջակցել հայաստանյան եւ արտասահմանյան ԶԼՄ-ների եւ լրագրողների միջեւ կապեր ընդլայնմանը, ձգտել լրագրողական մասնագիտական էթիկայի ամրապնդմանը, աջակցել լրագրողների մասնագիտական վարպետության աճին` սեմինարների, գիտաժողովների, վերապատրաստման եւ այլ միջոցներով:

Կազմակերպության անվանումը

Երեւանի մամուլի ակումբ

Կազմակերպության ղեկավարը

Բորիս Նավասարդյան, ԵՄԱ նախագահ

Կազմակերպությունից ՀաՄաՏեղ ծրագրի բաղադրիչի ղեկավարը

Բորիս Նավասարդյան

Հասցեն.

Ղազար Փարպեցի 9բ, Երեւան, 0002

Հեռ.`  +374 10 53 00 67; +374  53 35 41; +374 53 76 62

Էլ. հասցե. info@ypc.am

Կայք. www.ypc.am

Կազմակերպության Facebook-յան էջը.  https://www.facebook.com/yerevanimamuliakumb.ypc