Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի առաքելությունը արտահայտման, մամուլի եւ տեղեկատվության ազատության պաշտպանությունն է: Ակումբը, հիմնադիրները եւ մասնագետները զբաղվում են  լրագրողների, ԶԼՄ-ների քաղաքացիական մի շարք խմբերի շահերի պաշտպանությամբ:

Ակումբի կենտրոնակայանը գործում է Գյումրիում, իսկ 2012-2014 թվականներին Հայաստանի բոլոր մարզային կենտրոններում ստեղծել է քաղաքացիական-երիտասարդական կենտրոններ, ինքնուրույն գրասենյակներով: Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնի գրասենյակը գործում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակում:

Գործունեության 2014-2017 թթ. ռազմավարությամբ ակումբի թիրախներ են տեղեկատվության ազատությունը, տեղական ինքնակառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրային մասնակցությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը:

Գործունեության ընթացքում ակումբը հիմնել է «Ասպարեզ» ամսական հանդեսը (2001-2004), www.asparez.am կայքը` 2004 թ., www.publicdata.am կայքը` 2008 թ., «Ասպարեզ» օրաթերթը` 2011 թ., «Ասպարեզ» ինտերնետային ռադիոկայանը` 2012 թ.

Կազմակերպության անվանումը.

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ


Կազմակերպության ղեկավարը`

Նադեժդա Հակոբյան

 

 

 

 

Կազմակերպությունից ՀաՄաՏեղ ծրագրի բաղադրիչի ղեկավարը`

Լեւոն Բարսեղյան

 

 

 

 

Հասցե` Հայաստան 3102, Գյումրի, Պուշկինի փ., 96.

Հեռ՝․ (+374 312) 50622

Էլ. հասցե`  levon@asparez.am

Կայքը` www.asparez.am        www.publicdata.am

Ֆեյսբուքյան էջը` https://web.facebook.com/pg/Journalists-Club-Asparez-241145475938275/