ԺԱԱ անելիքները ծրագրի շրջանակներում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այս ծրագրի շրջանակներում մի քանի գործառույթ ունի

Ա.

ՀաՄաՏեղ ծրագրի մասին եռամսյակային պարբերական հանդեսի լույս ընծայում եւ տարածում թիրախ խմբերին եւ գործընկերներին: Ծավալը մեկ տպագրական մամուլ` A4 չափսի 8 էջ, գունավոր, տպաքանակը 500 օրինակ:
Հանդեսի լույս ընծայված թողարկումներն այստեղ են

1. «ՀաՄաՏեղ» հանդեսի 1-ին համար այստեղ է. PDF »»»

2. «ՀաՄաՏեղ» հանդեսի երկրորդ համարն այստեղ է. PDF »»»

3. «ՀաՄաՏեղ» հանդեսի երրորդ համարն այստեղ է. PDF »»»

4. «ՀաՄաՏեղ» հանդեսի չորրորդ համարն այստեղ է. PDF »»»

5. «ՀաՄաՏեղ» հանդեսի հինգերորդ համարն այստեղ է. PDF »»»

6. «ՀաՄաՏեղ» հանդեսի վեցերորդ համարն այստեղ է. PDF »»»

7. «ՀաՄաՏեղ» հանդեսի յոթերորդ համարն այստեղ է. PDF »»»

8. «ՀաՄաՏեղ» հանդեսի ութերորդ համարն այստեղ է. PDF »»»

9. «ՀաՄաՏեղ» հանդեսի իններորդ համարն այստեղ է. PDF »»»

10. «ՀաՄաՏեղ» հանդեսի տասներորդ համարն այստեղ է. PDF »»»

11. «ՀաՄաՏեղ» հանդեսի տասնմեկերորդ համարն այստեղ է. PDF »»»

12. «ՀաՄաՏեղ» հանդեսի տասներկուերորդ համարն այստեղ է. PDF »»»

13. «ՀաՄաՏեղ» հանդեսի տասներեքերորդ համարն այստեղ է. PDF »»»

Բ.

Ուսումնական սեմինարներ մարզերում

Ծրագրի թիրախ 35 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, ակտիվ քաղաքացիների, ԶԼՄ եւ ՀԿ ներկայացուցիչների համար սեմինար-ուսուցումներ տեղեկատվության ազաստության, համայնքային կառավարման թափանցիկության, այս գործում ՏԻՄ-երի պարտավորությունների մասին: Այս սեմինարները իրականացվել են 2015 թվականին: Սեմինարներին մասնացել է 822 մարդ:

  • Շահառու համայնքների ցանկն ու ժամանակացույցն այստեղ է. PDF »»»
  • Սեմնարների ընթացքում մասնակիցներին տրամադրված տպագիր եւ էլեկտրոնային նյութերն այստեղ են.
  • Նոմինալ օրակարգը. PDF »»»
  • «Տեղեկատվության ազտության մասին» ՀՀ օրենքը, հարցումների ձեւեր եւ այլն տեղեկություններ. PDF »»»
  • «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից ՏԻՄ-երի թափանցիկ աշխատանքին վերաբերյալ դրույթների քաղվածքներ. PDF »»»
  • ԺԱԱ եւ տեղեկատվության ազատության փորձագետ Արինա Մեծոյանի էլեկտրոնային շնոհանդեսը. Power Point »»»
  • Տեղեկատվության ազատության փորձագետ Լիանա Դոյդոյանի էլեկտրոնային շնոհանդեսը. Power Point »»»
  • Սեմինարի սկզբում եւ վերջում գիտելիքների ստուգման հարցաթերթը. PDF »»»

Ծրագրի առաջին տարում՝ 2015թ., ըստ ժամանակացուցի, բոլոր 35 համայնքներում անցկացվել են «Տեղեկատվության ազատության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով նախատեսված թափանցիկության, տեղեկատվության պրոակտիվ եւ ռեակտիվ տրամադրման, ինչպես նաեւ հանրային մասնակցությանը առնչվող՝ ՏԻ մարմինների պարտականությունների ուսուցումներ:

  • Սեմինարների ժամանակագրությունը եւ մասնակցության մասին ցուցանիշներն այստեղ են: PDF »»»

Գ.

ՏԻՄ թափանցիկության մոնիտորինգ:

Մոնիտորինգի շրջանակներում ՀՀ բոլոր համայնքներից հարցվում եւ ստացվում են տեղեկություններ ՏԻՄ որոշումների, «Տեղեկատվության ազատության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով  նախատեսված` հարային իրազեկման ՏԻՄ պարտավորությունների կառտարման որակի եւ ծավալի մասին, համայնքային ծառայությունների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարմանը հանրությանմասնակցության ապահովման նախատեսված իրավական ակտերի մասին:

Մոնիտորինգն իրականացվում է 2016-2019 թվականներին:

Համայնքների մասին տեղեկություններն այստեղ են »»»

ՏԻՄ թափանցիկության մոնիտորինգի արդյունքները այստեղ են  »»»