Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամն անկախ, անկողմնակալ հետազոտական կենտրոն է: Տվյալների հավաքագրումը եւ վերլուծությունը, քանակական եւ որակական հետազոտությունները, մեթոդաբանական դասընթացները, դրամաշնորհները եւ հետազոտական այլ ռեսուրսների տրամադրումը հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են:

ՀՌԿԿ-Հայաստանը հիմնադրվել է 2003թ.-ին` որպես ՀՌԿԿ ցանցի մաս` Ադրբեջանի եւ Վրաստանի կենտրոնների հետ համատեղ: ՀՌԿԿ-Հայաստանի նպատակը հասարակագիտական հետազոտությունների եւ հանրային քաղաքականության վերլուծական կարողությունների զարգացումն է Հարավկովկասյան տարածաշրջանում: Նպատակի իրագործումը հնարավոր է դարձել Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Երեւանի պետական համալսարանի նշանակալի աջակցությամբ: 2013թ. հուլիսից ՀՌԿԿ-Հայաստանը գրանցվել է որպես ինքնուրույն իրավական սուբյեկտ` առաջնորդվելով տարածաշրջանային համագործակցության միասնական հանձնառությամբ:

ՀՌԿԿ-Հայաստանի շահառուները հասարակագիտության ոլորտի հետազոտողներն են Հայաստանից եւ արտերկրից, գիտակրթական, պետական, մասնավոր եւ հասարակական հատվածներից:

Կազմակերպության անվանումը.

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան

Կազմակերպության ղեկավարը`

Հեղինե Մանասյան

 

 

 

Կազմակերպությունից ՀաՄաՏեղ ծրագրի բաղադրիչի ղեկավարը`

Աննա Սարկիսյան

 

 

 

Հասցեն` Երեւան 0025, Հայաստան, Ալեք Մանուկյան 1 շ., ԵՊՀ գրադարանի մ/շենք, 6-րդ հարկ, 602 սենյակ.

Հեռախոս. (+374 10) 57 48 98, 57 48 68

Էլ. հասցե`  crrc@crrc.am

Կայքըwww.crrc.am

Ֆեյսբուքյան էջը` https://www.facebook.com/CRRC.Armenia/