ՀաՄաՏեղ ծրագրի կոնսորցիումի անդամ կազմակերպություններն են
- Համայնքների ֆինանսիստների միավորում ՀՖՄ` ղեկավար կազմակերպություն
Տեղեկություններ դեռ չեն տրամադրել,կտրամադրեն ավելի ուշ
- Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ԵՀՀ
Տեղեկություններ դեռ չեն տրամադրել,կտրամադրեն ավելի ուշ
- Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ),
Տեղեկություններ դեռ չեն տրամադրել,կտրամադրեն ավելի ուշ
- Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ),
Երեւանի մամուլի ակումբը հիմնադրվել է 1995 թվականին` դառնալով լրագրողների առաջին մասնագիտական միավորումը հետկոմունիստական Հայաստանում, որը միավորում է լրագրողների, հրատարակիչների, ԶԼՄ-ների ղեկավարների եւ փորձագետների` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական հայացքներից:
ԵՄԱ հիմնական նպատակն է` աջակցել ազատ, անկախ եւ որակյալ ԶԼՄ-ների զարգացմանը` նպաստելով Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին:
ԵՄԱ հիմնական խնդիրներն են` պաշտպանել լրագրողների խոսքի ազատության իրավունքը եւ տեղեկատվության մատչելիությունը, նպաստել ԶԼՄ-ների օրենսդրական, տնտեսական բազայի կատարելագործմանը, աջակցել հայաստանյան եւ արտասահմանյան ԶԼՄ-ների եւ լրագրողների միջեւ կապեր ընդլայնմանը, ձգտել լրագրողական մասնագիտական էթիկայի ամրապնդմանը, աջակցել լրագրողների մասնագիտական վարպետության աճին` սեմինարների, գիտաժողովների, վերապատրաստման եւ այլ միջոցներով:
Կազմակերպության անվանումը
Երեւանի մամուլի ակումբ
Կազմակերպության ղեկավարը
Բորիս Նավասարդյան, ԵՄԱ նախագահ
Կազմակերպությունից ՀաՄաՏեղ ծրագրի բաղադրիչի ղեկավարը
Բորիս Նավասարդյան
Հասցեն.
Ղազար Փարպեցի 9բ, Երեւան, 0002
Հեռախոսահամար(ներ)ը.
+374 10 53 00 67; +374 53 35 41; +374 53 76 62
Էլ. հասցեն. info@ypc.am
Կայքը. www.ypc.am
Կազմակերպության Facebook-յան էջը.
https://www.facebook.com/yerevanimamuliakumb.ypc?fref=ts
Կազմակերպության խորհրդանիշը
- Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ)
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամն անկախ, անկողմնակալ հետազոտական կենտրոն է: Տվյալների հավաքագրումը եւ վերլուծությունը, քանակական եւ որակական հետազոտությունները, մեթոդաբանական դասընթացները, դրամաշնորհները եւ հետազոտական այլ ռեսուրսների տրամադրումը հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են:
ՀՌԿԿ-Հայաստանը հիմնադրվել է 2003թ.-ին` որպես ՀՌԿԿ ցանցի մաս` Ադրբեջանի եւ Վրաստանի կենտրոնների հետ համատեղ: ՀՌԿԿ-Հայաստանի նպատակը հասարակագիտական հետազոտությունների եւ հանրային քաղաքականության վերլուծական կարողությունների զարգացումն է Հարավկովկասյան տարածաշրջանում: Նպատակի իրագործումը հնարավոր է դարձել Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Երեւանի պետական համալսարանի նշանակալի աջակցությամբ: 2013թ. հուլիսից ՀՌԿԿ-Հայաստանը գրանցվել է որպես ինքնուրույն իրավական սուբյեկտ` առաջնորդվելով տարածաշրջանային համագործակցության միասնական հանձնառությամբ:
ՀՌԿԿ-Հայաստանի շահառուները հասարակագիտության ոլորտի հետազոտողներն են Հայաստանից եւ արտերկրից, գիտակրթական, պետական, մասնավոր եւ հասարակական հատվածներից:
Կազմակերպության անվանումը.
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան
Կազմակերպության ղեկավարը` Հեղինե Մանասյան (Լուսանկարը կցված է 4-e-Heghine Manasyan)
Կազմակերպությունից ՀաՄաՏեղ ծրագրի բաղադրիչի ղեկավարը` Աննա Սարկիսյան (Լուսանկարը կցված է 4-e-Anna Sarkisyan)
Հասցեն` Երեւան 0025, Հայաստան, Ալեք Մանուկյան 1 շ., ԵՊՀ գրադարանի մ/շենք, 6-րդ հարկ, 602 սենյակ.
Հեռախոս. (+374 10) 57 48 98, 57 48 68
Էլ. հասցե` crrc@crrc.am
Կայքը` www.crrc.am
Ֆեյսբուքյան էջը` https://www.facebook.com/CRRC.Armenia/
(Կազմակերպության խորհրդանիշը` կից ֆայլով)
(Աշխատանքային լուսանկարները կազմակերությունից` կցված են 4-E շարքը):
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի առաքելությունը արտահայտման, մամուլի եւ տեղեկատվության ազատության պաշտպանությունն է: Ակումբը, հիմնադիրները եւ մասնագետները զբաղվում են լրագրողների, ԶԼՄ-ների քաղաքացիական մի շարք խմբերի շահերի պաշտպանությամբ:
Ակումբի կենտրոնակայանը գործում է Գյումրիում, իսկ 2012-2014 թվականներին Հայաստանի բոլոր մարզային կենտրոններում ստեղծել է քաղաքացիական-երիտասարդական կենտրոններ, ինքնուրույն գրասենյակներով: Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնի գրասենյակը գործում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակում:
Գործունեության 2014-2017 թթ. ռազմավարությամբ ակումբի թիրախներ են տեղեկատվության ազատությունը, տեղական ինքնակառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրային մասնակցությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը:
Գործունեության ընթացքում ակումբը հիմնել է «Ասպարեզ» ամսական հանդեսը (2001-2004), www.asparez.am կայքը` 2004 թ., www.publicdata.am կայքը` 2008 թ., «Ասպարեզ» օրաթերթը` 2011 թ., «Ասպարեզ» ինտերնետային ռադիոկայանը` 2012 թ.
Կազմակերպության անվանումը.
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Կազմակերպության ղեկավարը` Նադեժդա Հակոբյան (Լուսանկարը կլինի)
Կազմակերպությունից ՀաՄաՏեղ ծրագրի բաղադրիչի ղեկավարը` Լեւոն Բարսեղյան (Լուսանկարը կցված է)
Հասցեն` Հայաստան 3102, Գյումրի, Պուշկինի փ., 96.
Հեռախոս. (+374 312) 50622
Էլ. հասցե` levon@asparez.am
Կայքը` www.asparez.am www.publicdata.am
Ֆեյսբուքյան էջը` https://web.facebook.com/asparezclub?fref=ts
(Կազմակերպության խորհրդանիշը` կա կից ֆայլում)
(Աշխատանքային լուսանկարները կազմակերությունից` կլինեն):