Գործընկերների մասին

ՀաՄաՏեղ ծրագիր

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման եւ տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահարժան տեղեկատվություն եւ հզորացնում է քաղաքացիական հասարակությունը` արդյունավետ, հաշվետու եւ մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնի, Երեւանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի հետ համատեղ եւ ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Համայնքների ֆինանսիստների միավորում (ՀՖՄ)` ղեկավար կազմակերպություն

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (ԵՀՀ)

Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ)

Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ)

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ