Ծրագրի մասին

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագիրը (կրճատ`ՀաՄաՏեղ) իրականացվում է 6 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից` Համայնքների ֆիանանսիստների միավորման գլխավորությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել տեղական ինքնակառավարումը, խթանել ապակենտրոնացումը, ունենալ առավել թափանցիկ, հաշվետվու եւ մասնակցային տեղական ինքնակառավարում Հայաստանում:

Ծրագրի տեւողությունը 5 տարի է, այն մեկնարկել է 2014 թվականի հոկտեմբերին: