Ծրագրեր

Ակումբի ընթացիկ ծրագրերն են.

Ա.

«Երիտասարդները հանուն առաջընթացի-3», իրականացվում է ԲՀՀ-Հայաստանի դրամաշնորհային օժանդակությամբ: Դրամաշնորհը` 71784 ամերիկյան դոլարի համարժեք դրամ, սեփական ներդրումը` 14811 ամերիկյան դոլարին համարժեք դրամ:

Ծրագրի նպատակն է պահպանելեւ զարգացնել Գյումրիում, Վանաձորում, Գավառում եւ Արմավիրում ակումբի ստեղծած քաղաքացիական երիտասարդական կենտրոնները, մարզային ակտիվ երիտասարդներին ուսուցանել շահերի պաշտպանության գործինքները, նրանց ներգրավել ՏԻՄ, պետական առողջապահական եւ կրթական հաստատությունների մոնիտորիգններում եւ նրանց ներգրավմամբ իրականացնել ընտրական գործընթացների դիտարկումներ:

Ծրագրի Ժամկետներն են. 2016 թ.հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

 

Բ.

«Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման», իրականացվում է ԹԻՀԿ/ԱՄՆՄԶԳ դրամաշնորհային օժանդակությամբ: Դրամաշնորհը` 481.265 ամերիկյան դոլարի համարժեք դրամ, սեփական ներդրումը` 99.056$ ամերիկյան դոլարին համարժեք դրամ:

Ծրագրի նպատակն է պահպանել եւ զարգացնել Հրազդանում, Իջեւանում, Արտաշատում, Աշտարակում, Եղեգնաձորում եւ Կապանում ակումբի ստեղծած քաղաքացիական երիտասարդական կենտրոնները, մարզային ակտիվ երիտասարդներին ուսուցանել շահերի պաշտպանության գործինքները, նրանց ներգրավել պետական առողջապահական եւ կրթական հաստատությունների մոնիտորիգններում եւ նրանց ներգրավմամբ իրականացնել ընտրական գործընթացների դիտարկումներ: Ծրագրի շրջանակներում իրականացվում է «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի լուսաբանում եւ հանրային քննարկուների ուղիղ եթերում հեռարձակումներ:

Ծրագրի Ժամկետներն են. 2014 թ.հոկտեմբերի 1-ից 2019 թ. սեպտեմբերի 30-ը:

 

Գ.

«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը», կրճատ` ՀաՄաՏեղ: Այն իրականացվում է վեց կազմակերպություններից կազմված կոնսորցիոմի միջոցով, որի ղեկավար կազմակերպությունը Համայնքների ֆինանսիստների միավորումն է: Ծրագիրն իրականացվում է ՀՖՄ/ԱՄՆՄԶԳ դրամաշնորհային օժանդակությամբ: Դրամաշնորհը` 272.650 ամերիկյան դոլարի համարժեք դրամ, սեփական ներդրումը` 30.450$ ամերիկյան դոլարին համարժեք դրամ:

Ծրագրի նպատակն է զարգացնել տեղական ինքնակառավարումը, խթանել ապակենտրոնացումը, ունենալ առավել թափանցիկ, հաշվետվու եւ մասնակցային տեղական ինքնակառավարում Հայաստանում: Ակումբը ծրագրի շրջանակներում իրականացնում է ուսուցումներ թիրախ համայնքներում, համայնքների թափանցիկության մոնիտորինգ եւ լուսաբանում է ծրագրի ընթացքը եռամսյակային պարբերաթերթով:

Ծրագրի Ժամկետներն են. 2014 թ.հոկտեմբերի 1-ից 2019 թ. սեպտեմբերի 30-ը:

 

Դ.

«Թափանցիկ մանկապարտեղներ»: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի դրամաշնորհների ծրագրի դրամաշնորհային օժանդակությամբ: Դրամաշնորհը` 20.674 ամերիկյան դոլարի համարժեք դրամ, սեփական ներդրումը` 7.254$ ամերիկյան դոլարին համարժեք դրամ:

Ծրագրի նպատակն է հետազոտել եւ վերլուծել Գյումրի, Վանաձոր, Գավառ, Հրազդան, Կապան եւ Արմավիր քաղաքների համայնքապատկան 82 մանկապարտեզների աշխատանքը, դրանց դարձնել թափանցիկ եւ հաշվետու հանրության: Ծրագրի շրջանակներում լույս են ընծայվելու 50 հոդված, 6 թերթային հավելված, հեռարձակվելու է 6 հեռուստահաղորդում, իրազեկող բուկլետներ եւ մեկ ամփոփիչ զեկույց կատարված աշխատանքների մասին:

Ծրագրի Ժամկետներն են. 2015 թ.նոյեմբերի 1-ից 2016 թ. հուլիսի 31-ը:

 

Ե.

«ԶԼՄ-ն հանուն քաղաքացիական ակտիվության»: Ծրագիրն իրականացվում է ԲՀՀ-Հայաստանի դրամաշնորհային օժանդակությամբ: Դրամաշնորհը` 36.029 ամերիկյան դոլարի համարժեք դրամ, սեփական ներդրումը` 16.248$ ամերիկյան դոլարին համարժեք դրամ:

Ծրագրի նպատակն է զարգացնել «Ասպարեզ» օրաթրթի տարածումը եւ բովանդակակությունը, մասնակիորեն վերակառուցել եւ զարգացնել www.asparez.am կայքը:

Ծրագրի Ժամկետներն են. 2016 թ.հունիսի 1-ից 2017 թ. հունվարի 31-ը: